ԼՊԻՐՇ ՈՒ ԱՆԱՄՈԹ.Hraparak
2025-05-14 23:01:00
hraparak.am
Երեկվանից հանրությունը քննարկում է Մերձավանի դպրոցի աշակերտների լպիրշ ու անամոթ պահվածքը, թե ինչպես էին տեսախցիկների առջև՝ ուղիղ եթերում նվաստացնում, վիրավորում տարեց պատմության ուսուցչուհուն: Անկախ պատճառներից մարդիկ տարակուսում են, որ անզուսպ, անդաստիարակ սերունդ է մեծանում, սերունդ, որի լեզվի տակ ինչպես ժողովուրդն է ասում՝ «ոսկոր չկա»: Բայց ի՞նչ պահանջել շարքային ընտանիքներից դուրս եկած երեխաներից, նրանց ծնողներից ու առհասարակ շարքային քաղաքացուց, եթե մեր երկրի Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ-ական պատգամավորը արդեն «մայր», «հայր» ու «լավ» է հայհոյում:
Ի՞նչ կարող ենք սպասել, եթե երկրի առաջին դեմքը իրեն հակադրվողներին «շինելուց», «ասֆալտին փռելուց» է խոսում, հետո անցում է կատարել «համբալներին պադվալներում փակելուն», եթե այն աստիճան է լկտիացել Հակոբ Արշակյանը, որ արդեն Լևոն Քոչարյանի հանգուցյալ պապին է «թուրք» անվանում: Եվ առհասարակ մենք ի՞նչ կարող ենք պահանջել մեր հանրությունից, եթե Ազգային ժողովում ամեն շաբաթ պատգամավորները դեռահասի պես իրար են ծեծում: Մենք ի՞նչ կարող ենք պահանջել շարքային մարդուց, եթե մայր բուհից ինչ-որ դասախոսներ թույլ են տալիս Եռաբլուրում սևազգեստ մայրերին սպառնացող Աննա Հակոբյանը «կրթի» իրենց: Այս ամենի ականատեսը լինելով պետք չէ զարմանալ, որ ինչ-որ մի դպրոցում կան անդաստիարակ աշակերտներ ու անդաստիարակությունը խրախուսող ծնողներ:
2018-ից հետո մեր երկիրը հենց այդպիսիններն են կառավարում….
Այս նյութը դիտել են - 90 անգամ