Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը դեռ կուլ չեն տվել Աշոտյանի «դոդ» որակումը՝ հայտնի միջադեպի առիթով..
2016-02-24 19:52:00
 

 
Ահա եւ կայացավ ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը, պաշտոնները կիսվեցին, իսկ պատասխանատվությունը մնաց օդում կախված: 

Ինչու, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը փոխվել է, թեեւ ՀՀԿ-ում դա չեն խոստովանում:

Փողը, Կարապետյանների հետ քավոր-սանիկությունն ու գողական աշխարհը վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկունքին են կանգնած, Ռոբերտ Քոչարյանն էլ նրա ՝ ուժեղ լինելու ամենամեծ գարանտն է:

Իսկ դա նշանակում է, որ թուլացել են Սերժ Սարգսյանի դիրքերը, որքան էլ նա հարցազրույցներ տա նախագահականից ու ազդարարի, թե մտադիր չէ հեռանալ:

Ինչ վերաբերում է դաշնակցությանը, այդ ուժը էն գլխից էլ ընկալվել է որպես Քոչարյանի քաղաքական հենարան, առայսօր պատկերն այդ առումով չի փոխվել:

Հենց այս համատեսքսում ՀՀԿ-ական որոշ պաշտոնյաներ դարձան նախկին; Նրանց թվում է ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը:
Ճիշտ է, նա հայտարարում է, որ դեռ վերադառնալու է եւ կոչ է անում իր քաղաքական ընդդիմախոսներին ԿՎՆ-ական նպատակներով չօգտագործել խորհրդարանական ամբիոնը, բայց մի բան պարզ է՝ Աշոտյանին կոնկրետ «քցել» են:

Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը դեռ կուլ չեն տվել նրա «դոդ» որակումը՝ հայտնի միջադեպի առիթով:

Ըստ էության, Աշոտյանը մնացել է ձեռնունայն, որովհետեւ «մեջք» չունի: Իսկ Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն, եթե մեջք չունես, կորած ես, գիտելիքներդ ու նվիրվածությունդ առոչինչ են քաղաքական խարդավանքներից չոր դուրս գալու համար: Համ էլ ամեն անգամ գետը գերան չի բերում:
Սերժ Կանայանի ֆեյսբուքյան էջից
 

 

Այս նյութը դիտել են - 1767 անգամ