Առաջիկայում իշխանական վերնախավը կհեղինակազրկի 3-4 ՀՀԿ-ականի
2016-02-24 02:11:00

Վերջին օրերին իշխանական վերնախավի կուլիսներից լուրեր են տարածվում այն մասին, որ ՀՀ նախագահի վերջին ելույթն անհետևանք չի լինելու: 
Ասում են, որ առաջիկայում պատժվելու են ՀՀԿ-ական մի քանի պաշտոնյաներ և պատգամավորներ, ովքեր կապեր ունեն ՀՀ-ում գործող մի քանի լրատվամիջոցների հետ:
Համաձայն շրջանառվող լուրերի` իշխանական վերնախավին զայրացրել են վերջինների որոշ գործողություններ, ինչը վարկաբեկում է առանց այն էլ վարկաբեկված ՀՀԿ-ին:

Ասում են նաև, որ իշխանական վերնախավը բացահայտել է, որ վարկաբեկված որոշ պաշտոնյաներ իրենցից ուշադրությունը շեղելու նպատակով նյութեր են պատվիրում այս կամ այն քաղաքական գործչի դեմ՝ երբեմն նաև կուսակցական ընկերների՝ հիմնավորելով, որ դա վերևներից եկող հրահանգ է:
 
mamul.am
Այս նյութը դիտել են - 1302 անգամ