Չորս ընտրատարածք կլինի Երեւանում...
2016-02-24 00:11:00

 

 

«Իշխանությունները որոշել են չնեղացնել օլիգարխներին: Այդ նպատակով, ըստ նոր Ընտրական օրենսգրքի ՀՀ-ն բաժանվելու է 10 «մեծամասնական» ընտրատարածքի: Չորս ընտրատարածք կլինի Երեւանում:

Ըստ մեր լավատեղյակ աղբյուրի՝ Երեւանի Մալաթիա, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջանները կարող են միավորվել մեկ ընտրատարածքում, որը կհանձնվի Սամվել Ալեքսանյանի տնօրինմանը:

Էրեբունին, Նուբարաշենը, Նորք-Մարաշը եւ հնարավոր է՝ Կենտրոնի մի մասը կհանձնվի Մհեր Սեդրակյանին, Կենտրոնի մնացած մասը եւ Արաբկիրը՝ Գագիկ Բեգլարյանին, իսկ Ավանը, Քանաքեռ Զեյթունը եւ նոր Նորքը՝ Ռուբեն Հայրապետյանին»:

 

Այս նյութը դիտել են - 1537 անգամ