Իշխանական քեֆ-ուրախություն՝ ողբերգության խորապատկերին
2024-05-28 10:26:00
Համացանցում լայնորեն տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Աննա Հակոբյանի օգնականի փարթիին ՔՊ-ականները քեֆ-ուրախություն անում՝ նույն Հակոբյանի մասնակցությամբ:
Սա թերևս այնքան էլ աղմկահարույց չլիներ, եթե դրա նախոդ օրերին Հայաստանի մարզերին պատուհասած չլիներ աննախադեպ բնական աղետ, որի պատճառով կան մի շարք զոհեր ու անհետ կորածներ, իսկ պատճառված նյութական կորոստների ծավալը հիրավի տիտանական է՝ տասնյակ միլիարդները գերազանցող: Ի դեպ՝ հետաքրքիր է, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավորները մեղադրել էին Բագրատ սրբազանին «ժանտախտի ժամանակ խրախճանք անելու» համար՝ իրենց համար կուտակելու որոշակի քաղաքական դիվիդենտներ:
Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ ավերի, ողբի ֆոնին իշխանությունները խրախճանք են անում: Ավելին՝ իշխանությունների մոտ կա յուրատեսակ չարագույժ մի սովորություն՝ խրախճանքներ կազմակերպել հենց ողբերգություների ու ցավի խորապատկերին: Օրինակ՝ հայաստանյան զորամասերից մեկում տեղի ունեցած խորհրդավոր հրդեհի ֆոնին, որին զոհ էին գնացել բազմաթիվ հայ զինվորներ, ՔՊ-ականներն Իջևանում քեֆ էին կազմակերպել՝ զոհերի թաղումից 2 օր առաջ:
Այսօր ՔՊ-ի հանրային վարկանիշը շրիշակի մակարդակը չի գերազանցում, իսկ պատճառը ոչ միայն երկրում տիրող անարխիան ու անկումն է, այլև՝ այն, թե ինչպես է իրականությանը ՔՊ-ն վերաբերվում՝ իրականություն, որ երբեք այսքան ողբերգական չէր լինի, եթե 2018-ին Նիկոլ Փաշինյանին չհաջողվեր իր թակարդը գցել ողջ հայ ժողովրդին:
10000 երեխայի գլուխ կերան, ախ չարեցին, ջրհեղեղն ի՞նչ է, որ հուզվեն կամ կայֆերից կտրվեն:

Այս նյութը դիտել են - 836 անգամ