Լրագրողներին վստահելը անիմաստ է դարձել...
2016-02-23 21:58:00

Միշտ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր` գերհագեցած լրատվական դաշտում լրագրողական էթիկայի մասին, ցավոք, վաղուց մոռացվել է: 

Լրագրողական համերաշխություն ասվածը այլեւս դարձել է հնացած կատեգորիա: Մի տեսակ փոխվել է լրագրության մասին պատկերացումը: Լրագրողներին վստահելը անիմաստ է դարձել, քանի որ շատերի համար ինֆորմացիայի աղբյուրը ոչ թե ազնիվ աշխատանքային գործիք է համարվում, այլ այսպես  ասած «հակառակորդ» թիմի մոտ դիվիդենտներ շահելու առիթ: Ու եթե կան լրագրողներ, որոնք պատրաստ են իրենց աղբյուրի հետ ունեցած գրագրությունը հրապարակել` նույնիսկ արդարանալու համար, ապա պետք է պատրաստ լինեն, որ մի օր էլ իրենց կամքից անկախ նման մի բան կարող է տեղի ունենալ: Թեեւ մյուս կողմից էլ անթուլատրելի է ուրիշի գրագրությունը անհայտ աղբյուրներով ձեռք բերելն ու հրապարակելը: 
Իսկապես ցավալի իրավիճակ է:
Բայց չմոռանանք, որ այսօր երկու բեւեռներում կանգնած լրագրողներից մեկը 2008-ի մարտի 1-ին իր կյանքը վտանգելով դեպքի վայր էր գնացել` հասարակությանը տեղեկություն հաղորդելու անկեղծ ցանկությամբ, իսկ մյուսը նախորդ տարի Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկվեց` իր աշխատանքը կատարելիս:

Շատ կուզենայի ապրել տարիներ առաջվա Հայաստանում, որտեղ լրագրողները միմյանց պաշտպանում էին, հարգում ու վստահում:



Թագուհի Թովմասյան
«Ժողովուրդ» թերթի գխավոր խմբագիր
Այս նյութը դիտել են - 1136 անգամ