ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել
2024-05-13 20:21:00
 Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էլ կրում է շարունակական բնույթ՝ իրատեսական դարձնելով իշխանափոխության սցենարը՝ ՔՊ-ականները սկսել են կիրառել հետևյալ հնարքը՝ մի կողմից՝ բիրտ ուժի միոջոցով, ցուցարաների, ակցիաներ անողների վրա ֆիզիկական ճնշում բանեցնելով փորձում են զսպել դժգոհությունները (վերջին միջոցառումների պատճառով,օրինակ, ուշագնաց էր եղել մի լրագրող, որոշ տվյալներով 130-150 հոգի բերման էին ենթարկվել), մյուս կողմից՝ վարկաբեկում են շարժումն ու դրա մասնակից տասմյակ հազարավոր մարդկանց՝ տարբեր կեղծ, հորինածին լուրեր տարածելով: Օրինակ՝ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում խոսելով փողոց փակող բողոքավորների մասին, հայտարարել է. «Հիմա ինչո՞ւ պետք է առավոտը 8-ին ելնի-գնա փողոց փակի, հո խելագար չի՞ այդ մարդը, եթե փող չեն տվել, որպես ի՞նչ գնա փակի»։
Սա պետք է գնահատել ոչ միայն որպես պատգամավորի կողմից մարդկանց հասցեին զրպարտանքներ հնչեցնելու պախարակիչ փորձ, այլև՝ յուրատեսակ ինքնախոստովանութուն՝ հաշվի առնելով այն, թե ինչ ճանապարհով, ինչ մեթոդների կիրառութամբ էր 2018-ին ՔՊ-ն գալիս իշխանության: ՔՊ-ականներին է՞լ էին ժամանակին փող բաժանել՝ ասֆալտներին քարշ գալու համար, իսկ որքա՞ն էին տվել անձամբ Աղազարյանին՝ ՔՊ-ին մաս կազմելու համար: 
Ի դեպ՝ Բագրատ սրբազանն է արձագանքել Հովիկ Աղազարանի՝ ցուցարարների կաշառարվածության մասին մերկապարանոց հայտարարոթյանը՝ նկատելով՝ դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ: «Դրանք հանցանքներ են, եթե ԱԱԾ-ն կամ այլ ստուգող մարմինները փաստեր ունեն, թող անեն, չունեն փաստեր, ուրեմն իրենք որպես ինստիտուտ չեն գործում։ Այդ մարդկանց հետևից պիտի գնան, ովքեր այդպիսի բաներ են ասում»,-մասնավորապես՝ ասել էր Սրբազանը:
Իհարկե, ԱԱԾ-ն էլ, Ոստիկանությունն էլ դժվար թե գնան որևէ ՔՊ-ականի հետևից, քանի որ ԱԱԾ-ն էլ է այսօր իրենցը, Ոստիկանությունն էլ: Բայց ակնհայտ է որ ամեն մարդ սեփական արշինով է չափում երևույթները՝ դրանց մասին երզահանգումներ անելիս կողմնորոշվելով սեփական արժեհամակրգով, իրեն մյուսների տեղը դնելով:
Այդպիսի մարդիկ ամեն ինչում իրենց քյարն են փնտրում՝ որևիցե բանի համար իրենք իրենց հաշիվ չտալով ու որևէ բանի համար իրենք իրենց պատասխանատու կամ մեղավոր չհամարելով: Մարդու նման տեսակն իրավունք ունի՞ լինել իշխանության մեջ կամ առավել ևս դրա ղեկին…
Այս նյութը դիտել են - 824 անգամ