Նիկոլ Փաշինյանի դե՞մ, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար. «Կարգին Հայկոն» շարունակում է խաղալ
2024-05-01 20:40:00
«Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը վստահեցրել է, որ պատրաստվում է իր իսկ ծնածին սպանել. «սև ու սպիտակի» մոդելը այլևս ժամանակվրեպ է դարձել: Միաժամանակ նա հայտարարել է, որ մտադիր չէ միանալ երկրորդ ու երրորդ նախագաներին կամ նրանց հետ համագործակցել, քանի որ նրանք ստեղծել են համակարգ, որը քանդել է պետությունը: «Իրենք եղել են դրա ակունքներում, իրենք չեն կարող փոխվել»,-հայտարարել է հայտնի կոմիկը:
Դեռ ամիսներ առաջ էր պարզ, որ Մարությանը պատրաստվում է քաղաքական հայտ ներկայացնել՝ մտնելով մի դաշտ, որ վաղուց գերհագեցած է՝ ունենալով, սակայն, գերցածր օգտակար գործողության գործակից:
Իրականում մեծ հարց է, թե արդյոք «սև» համարվող Քոչարյանն ու Սերժ Սրագսյանը, ինչպես ասում են, լայաղ կանեն համագործակցել մի անհատի հետ, որը կարճ ժամանակ առաջ համարվում էր ՔՊ-ի հենասյուներից մեկը: Թերևս հենց այս կասկածն է, որ Մարությանին մղել է այն մտքին, որ նախկինների հետ համագործակցությունից պետք է ի սկզբանե ձեռք քաշել՝ մերժված չլինելու համար:
Մարությանի տակտիկան պարզ է՝ նա ցանկանում է հանդես գալ այսպես ասած երրորդ՝ այլընտրանքային ուժի դերում, որպեսզի հանրության այն հատվածը, որ նողկում է ՔՊ-ից, բայց չի ցանկանում նախկինների վերադարձը, հարի իրեն:
Այսպիսով՝ իրականում Մարությանը ՔՊ-ի համար է աշխատելու՝ դառնալով ձայն փախցնող, ընդդիմության ռեսուրսը մաշեցնող: Նա քաղաքականություն է մտել Փաշինյանի «դաբրոյով», այդ «դաբրոյով» էլ շարունակում է «ջուր պղտորել»՝ հասարակությունն էլ ավելի սեգմենտավորելով:
Բայց ակնհայտ է, որ Մարությանը գերագնահատել է իր ուժերը, քանի որ նրա միակ բենդը, ըստ էության, մնում է «Կարգին հաղորդումը», որը վաղուց դուրս է եկել թրենդից՝դառնալով ժամանակավրեպ:
Այս նյութը դիտել են - 996 անգամ