«Փակ» հանդիպում
2024-03-05 01:16:00
Լոս Անջելես այցելած ԱՄՆ-ում ՀՀ դեսպան լիլիթ մակունցը կիրակի օրը Լոս Անջելեսի Իրանահայ միության սրահում (ի դեպ միության միայն անունն է այդպիսին ու որևէ առնչություն չունի տեղի իրանահայության հետ) «փակ» հանդիպում է ունեցել տեղի հայկական որոշ կառույցների մի քանի տասնյակ ընտրյալ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ դեսպանին հարց է ուղղվել այն կապակցությամբ, թե ինչո՞ւ 5 ամիս անց Հայաստանի իշխանությունները ցեղասպանության հարցով ադրբեջանի դեմ որևէ հայց չեն ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, մինչդեռ Գազայի հարցով Հարավային Աֆրիկան դա դեռ երեք ամիս առաջ է կատարել:
մակունցի պատասխանը մոտավորապես եղել է հետևյալը: Իրենք չեն ցանկանում սադրիչ որևէ քայլի դիմել ադրբեջանի դեմ:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 383 անգամ