Ուզում եմ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուրի» կամարի տակ տեսնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ․ Վարդան Ղուկասյան
2024-03-02 19:06:00
Քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը Տելեգրամի իր ալիքում հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Մարտի 5 ին, ժամը  16.00-ին Եռաբլուրի կամարի տակ տեսնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ: Այդ օրը կողք կողքի պետք է կանգնեն բոլոր այն մարդիկ, ովքեր իմ եթերի շնորհիվ որեւէ հարցի լուծում են գտել: Ես ձեզ բոլորիդ ուզում եմ տեսնել կողք կողքի: Դա նաեւ կլինի մեր հաջորդ քայլերի մշակման համար կարեւոր բաղադրիչ: Կհանդիպենք Եռաբլուրի կամարի տակ ՄԱՐՏԻ 5 ին»:
Այս նյութը դիտել են - 558 անգամ