Դիակ ծախելու արվեստը կամ էժան գրպանահատում
2023-08-30 22:27:00
2023 թվականի օգոստոսի 10-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանների ղեկավարներին տրվել է «հանձնարարական» սեպտեմբերի 1-ից պայմանագիր կնքել
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հետ և պարտավորվել յուրաքանչյուր դիակի համար վճարել 20000 դրամ, այլապես սպառնում է հարազատներից գանձել 30000 դրամ:
Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացնում է «откат»-ը: Ստացվում է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կատարում է Առողջապահության նախարարության դերը՝ բարձրացնում է գործընթացի արդյունավետությունը.....
Առաջանում են մի շարք հարցեր
1. Գոյություն ունի դիահերձման արժեք, որը պետական պատվերի շրջանակներում տալիս է պետությունը, իսկ վճարովի հիմունքների դեպքում մահացածի հարազատը: Արդյոք սեպտեմբերի 1-ից այդ ծառայությունը թանկանալու է:
2. Եթե չի թանկանալու, ինչի հաշվին է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանները վճարելու 20000 դրամը:
3. Ինչու այս դրույթը ներառված չէ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման եւ իրականացման չափորոշիչի մեջ:
4. Եթե մինչ այդ եղել են «ոչ քաղաքակիրթ» երևույթներ, այսինքն «откат», արդյոք դրա մասին հայտնվել է համապատասխան մարմիններին:
5. Ինչով է պայմանավորված մահացածի հարազատի 30000 վճարելու հանգամանքը, եթե գնագոյացման արդյունքում ծառայությունը գնահատվել է 20000 դրամ:
6. Ինչու է դիահերձարանը վճարում 20000 դրամ, եթե այս պահին դիակի տեղափոխման արժեքը 10000 դրամ է:
7. Ինչու է լուռ Առողջապահության նախարարությունը, գուցե ողջունում է «откат»-ը օրինականացնելու գաղափարը:
8. Որն է լինելու հաջորդ հիվանդների խումբը, որը «ծախելու» են հիվանդանդանոցների վրա......
Հ.Գ. Գուցե սա կատարվում է, որ այլևս վախից չմահանան.......
Հ.Հ.Գ. Հրաշալի շարունակական բարեփոխումներ.........

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 667 անգամ