Ժողովրդի համբերության բաժակը լցվել է. ի՞նչ է մնում իշխանություններին
2023-04-10 10:49:00

Իշխանությունները շարունակում են հնձել այն, ինչ ցանում են 5 տարի շարունակ: Մասնավորապես՝ Ալեն Սիմոյանից հետո էլ քաղաքացիներից մեկի հետ բախման իրավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը. Վայոց ձորում վարչապետի ուղղությամբ մի կին անձրևանոց է նետել որպես, ըստ երևույթին, բողոքի նշան: ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:
Ինչ կորոշեն ՔԿ-ում թերևս պարզ կդառնա շուտով, բայց ակնհայտ է ,որ եթե որոշում կայացվի քաղաքացուն նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, դա հարցի խորքային լուծում չի լինի. Տեղի ունեցողը վկայում է հանրության ու գուցե ողջ հայության շրջանում այս իշխանությունների ունեցած իրական վարկի մասին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՔՊ-ականների ու նույնիսկ վարչապետի համար փողոցում քայլելն իսկ դարձել է ոչ անվտանգ մի դեպքում, երբ, ինչպես հայտնի է, ՔՊ-ական պրոպագանդան չի դադարում բոլոր հնարավոր միջոցներով ու ձևերով համոզել, թե իբր իշխանությունների վարկանիշն ամենաբարձրն է ժողովրդի շրջանում: Հարց է ծագում՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ են մեկի վրա թքում, մյուսի վրա անձրևանոց նետում:
Իհարկե, ՔՊ-ականները կգտնեն տեղի ունեցածին բացատրություն՝ հայտարարելով, որ, ասենք, ընդդիմադիրներն են սադրում. այն մեկը դաշնակցկան էր, այս մյուսը կարող է որպես մեկ այլ ընդդիամդիր ուժի կողմնակից ներկայացվել, սակայն նույնիսկ եթե իշխանություններին հաջողվի էլ խաբել ուրիշներին, իրենք իրենց չեն կարող խաբել:
Միակ ելքը կա՛մ հրաժարականն է, կա՛մ սպասարկվող օրակարգի փոփոխությունը, բայց ինչ-որ բան մեզ հուշում է, որ ո՛չ մեկն է հնարավոր, ո՛չ էլ՝ մյուսը:
Այս նյութը դիտել են - 849 անգամ