Օկուպացված Հայաստան. ո՞վ է Արարատ Միրզոյանը
2023-03-24 11:03:00
Արարատ Միրզոյանը, ԱԺ հանձնաժողովում արձագանքելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկի դիպուկ նկատառմանն առ այն, որ ՔՊ-ականն օկուպացրել է ԱԳ նախարարի աթոռը, Միրզոյանը կտրուկ է արձագանքել՝ կոչ անելով հարգել ժողովրդի ընտրությունը, որից, ըստ Միրոզյանի տրամաբանության, բխում է իր կարգավիճակը:
Գերմանիայի հայ համայնքի հետ շաբաթներ առաջ ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն էլ նմանատիպ պատասխան էր տվել ներկաներից մեկի կողմից բարձրացված այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, վարչապետը հրաժարական չի տալիս՝ ակնհայտորեն ձախողելով իր առաքելությունը: Այն ժամանակ էլ Փաշինյանը հղում էր կատարել ժողովրդի քվեին՝ հայտարարելով, որ իր հրաժարականը հարց չի կարող լուծել և կդիտվի պատասխանատվությունից խուսափելուն միտված ակտ:
Մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանը վաղուց է օկուպացվել, քանի որ 2018-ից ի վեր մեր երկրում չկան հայրենի իշխանություներ, այլ կան դրածոներ, որոնք ընդամենը կատարում են դրսից իրենց իջեցված հրահանգներ: Օրինակ՝ նույն Արարատ Միզրոյանը, որի գործակալ լինելու մասին փաստաթուղթը հանրայնացված է վաղուց, երբեք չի կարող դիտարկվել որպես անկախ ֆիգուր, քանի որ գործակալները, ինչպես հայտնի է, նախկին չեն լինում: Ասել կուզի՝ ընդդիմադիր պատգամավոր Կրպեյանի նկատառումը միանգամայն ճշգրտորեն բնութագրել է իրականությունը, իսկ Միրզոյանի հույ-բույը միանգամայն անտեղի է:
Համազգային նշանակության գլխավոր հարցն այսօր այն է, թե երբ է վերջապես հայ ժողովրդին հաջողվելու ազատագրել սեփական պետութունը օտարածին դրածոների օկուպացիայից: Դա պետք է դառնա համազգային նպատակ՝ փրկելու Հայաստանը:
Այս նյութը դիտել են - 1069 անգամ