Զոհ ունենք Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում՝ հակառակորդի կրակոցից.ՊՆ
2023-03-22 16:55:00
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ՊՆ
 
Այս նյութը դիտել են - 734 անգամ