Ուրիշ հեքիաթներ հորինեք զոմբիների համար
2023-03-22 12:31:00

Պետական պաշտոնյային պետության կողմից տրվող աշխատավարձը և դրամական բավարարման այլ տեսակները չեն կարող սպասարկել 160, 200 կամ 280 հազար դոլլարանոց վարկերը՝ նույնիսկ եթե ամբողջ ամիսն ընտանիքով կիսասոված մնա։ Դեռ չեմ խոսում որոշ պաշտոնյաների կողմից «հիպոթեքով» գնված մի քանի անշարժ գույքերի մասին։

Եթե այդպես հեշտ լիներ, ապա շուրջ 17 տարիների պետական ծառայության ընթացքում, հատկապես պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածում գոնե մեկ անշարժ գույք էլ ինքս կվերցնեի։ Այնպես որ, ուրիշ հեքիաթներ հորինեք զոմբիների համար, կամ գոնե անկեղծ եղեք ու խոստովանեք, որ ծակ շալվարներով իշխանության էիք վազում՝ հարստանալու մոլուցքից դրդված, ոմանց ագահությանը նախանձելով։

Raffi Aslanyan

Այս նյութը դիտել են - 650 անգամ