Ստեփանակերտում Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը
2023-03-12 13:33:00
Ստեփանակերտում Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը. սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգով
Ստեփանակերտում աշխատող լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ «Ստեփանակերտ, մեր օրեր» վերառությամբ: Լուսանկարում «Դավաճան» գրությամբ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքն է՝ աղբամանում:
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է լրագրողի հրապարակած լուսանկարով և առաջարկել այն վերածելֆլեշմոբի:
«Առաջարկում եմ Ստեփանակերտում սկիզբ առած այս քայլը վերածել ֆլեշմոբի՝ #չքվիր հեշթեգով»,- գրել է Մելիքյանը:
Այս նյութը դիտել են - 1054 անգամ