ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ, անիրավներ, մինչև ե՞րբ անսիրտներ, անհոգիներ, հեռացեք, թողեք շունչ քաշի երկիրը ու ազգը. Կարինե Գևորգյան
2023-01-26 12:42:00
Մեր երկրից արդեն ՎՐԵԺԻ հոտ է գալիս, վարչապետն էր ասում, վրեժի ժամանակն է։ Եկել է, ինչու՞ լռել ։ էլի՞ սպասել, տասնհինգ տղաներն էլ չգիտեին, որ իրենց վաղը չի գալու, երազանքներ ունեին ու ապագա էին կերտում։
Սպասել՞, էլի՞, մինչև ե՞րբ։
Արյանն հոտն արդեն չենք զգում, ցավը բթացրել է ազգին, հողը ծանրացել է մատղաշներ գրկելուց, երկինքն աձրևել է ուզում ու չի լացում՝ լլկվել է, մեզ պես ցավ է զգում, ախր․․․ էլի մատղաշներ, կլլկվենք, հապա ի՞նչ կանենք;
Միայն մայրերի ցավն է կարծում ենք, տասնհինգ մայրեր, աչքները դռանը, ու լեզվի ծայրին․«գուցե սուտ է» բառերը ․․․սպասեցին, սուտ չեղավ ու երազ չեղավ, իրական էր։
Ու ոչ ոք, ոչ ոք այս անօրենք երկրում հրաժարական չտվեց, մանր- մունր պաշտոնյաներ գտան, նրանց գրպանը գցեցին իրենց հանցանքը, որ նրանք պատասխան տան, աթոռ չեն ուզում կորցնել, երևի էլի անելիք ունեն կամ․․․ վախկոտ են ու անպատասխանատու։ Իսկ վրեժը հուշում է՝ ուշանում եք, անմեղները մեղք են։ Լլկվել ենք երկնքի պես , անձրև չկա ու․․․ արցունքն է չորացել։
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ, անիրավներ, մինչև ե՞րբ անսիրտներ, անհոգիներ, հեռացեք, թողեք շունչ քաշի երկիրը ու ազգը։

Karine Gevorkyan

Այս նյութը դիտել են - 1122 անգամ