Նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը...
2016-02-21 03:55:00

 

USArmenianewscom -ը շնորհավորում է նորընտիր նախագահ՝ Արթուր Բաղդասարյանին 

 

Այսօր, փետրվարի  21 -ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ»  միավորումն  դարձավ Կուսակցություն:

Միավորման հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցություն հիմնելու մասին որոշումն ընդունվեց միաձայն:

Նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը:

Այս կապակցությամբ USArmenianews.com-ը ջերմորեն շնորհավորում է քաղաքական գործչին՝ նրա քաղաքական կյանքի նոր էջի բացման կապակցությամբ:

Մենք հավատացած ենք, որ ինչպես միշտ, իր բոլոր նախաձեռնություններում, այս անգամ էլ նրան սպասվում է փայլուն հաղթանակներ՝ հանուն Հայաստանի և նրա ժողովրդի:

 USArmenianews.com

Այս նյութը դիտել են - 1425 անգամ