Լրագրողները բողոքի ակցիա կանեն` պահանջելով պատժել Մհեր Սեդրակյանին...
2016-02-21 02:56:00

Փետրվարի 23-ին ժամը 13:00-ին Ազգային ժողովի դարպասների մոտ հրավիրում է լրագրողների, խմբագիրների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների, իրավապաշտպանների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու լրագրողների բողոքի ակցիային, որը նպատակ ունի դատապարտել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ազգային ժողովում տեսնելով լրագրողների հոսքը   Մհեր Սեդրակյանը  նրանց վիրավորել էր, ասելով. «Էս ի՞նչ նախիր ա»: Լրագրողներից մեկը հորդորել էր չվիրավորել իրենց, նման պիտակներով չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն պատգամավորը զայրացել էր և անգամ հայհոյել լրագրողներին: 

Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը և որոշում կայացնել:

Ակցիայի ժամանակ նաև կոչ ենք անելու Գալուստ Սահակյանին պատժել մեզ նախիր անվանող և հայհոյող պատգամավորին:

ՀԳ: Ձեզ հետ կարող եք բերել նաև պաստառներ:

Մի խումբ լրագրողներ


Այս նյութը դիտել են - 1283 անգամ