Նախկին իշխանության և ներկա իշխանության միությունից ծնված քաղաքական խառնածինների նպատակն է երկարաձգել գործող իշխանության ընթացքն և խոչնդոտել իրական ընդիմադիրներին.Աստղիկ Մարգարյան
2022-11-20 23:41:00
 1998-2008 թթ եղել են Հայաստանի և Արցախի համար իրական վերածննդի տարիներ։ Այդ տարիներից հետո , Հայաստանն ունեցել է մեծ ժառանգություն` հաջորդ իշխանության համար `բոլոր ոլորտները զարգացնելու ուղղությամբ ։Սակայն տարեց տարի , ժառանգություն ստացած մեծ ներուժը նվազեց , առաջին պլան մղվեց օլիգարխիան ,այն աստիճան , որ 2018-ին մարդիկ փորձեցին ամեն գնով ազատվել իշխողներից ։ Քաղաքական ասպարեզ ելան ուսապարկերն ու իրենց գործակալ առաջնորդը ։ Իշխանությունը նրանց տրվեց ՝առանց որևէ դիմադրության ։
Ազգակործանների նախաիշխանազավթ ընթացքը լի էր աննախադեպ խոստումներով , որոնք այսօրվա իրականության հետ բացարձակ կապ չունեն ։ Ոչնչացրեցին հայի ուժը ,արժանապատվությունն ու պատիվը ։ Արցախն ու Հայաստանը մասնատեցին բազմակողմանիորեն ,օրեցօր մոտենում է Հայաստանի և Արցախի վերջնական կործանումը ՝իշխողների կողմից։ Ձևավորվեց ընդիմադիր ճակատ ՝հայրենիքի փրկության առաքելությամբ ՝«Դիմադրության Շարժում» խորագրով, որտեղ նպատակը մեկն է ՝փրկել Արցախն ու Հայաստանը ։ Սակայն իրական ընդիմադիրներին զուգահեռ գործեցին նեոընդիմադիրներ, ովքեր ծնունդ են առել նախկին իշխանության և ներկա իշխանության միությունից և հանդես են գալիս որպես քաղաքական խառնածիններ ։ Այդ խառնածինների միակ նպատակն է երկարաձգել գործող իշխանության ընթացքը և խոչնդոտել իրական ընդիմադիրներին ՝ ի դեմս«Հայաստան Դաշինքի»։ 
Այսպիսով , այս խառը իրավիճակում խիստ անհրաժեշտ է լինել շրջահայաց և առողջ դատողությամբ վերլուծել այդ ամենը ՝ ճիշտ կողմնորոշվելու համար ։
Այսօր միակ,ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՂ , ԸՆԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՝ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է ։
Հանուն Արցախի և Հայաստանի ազատագրման ու հարատևման համար պետք է անհապաղ պահանջել միահամուռ կերպով , որպեսզի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության ։
Այսօր շատերի համար նժարի ծանր կողմում սեփական շահն է և թքած ունեն մեր հայրենիքի ճակատագրի վրա։Իսկ պատմությունն ապացուցել է բազում առիթներով ,որ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար հայրենիքի շահից վեր չկա որևէ շահ։
Համախմբվենք ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՂ , ԸՆԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՝ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ Ներքո ՝ հանուն Արցախի և Հայաստանի փրկության ։
Հարգանքով ՝ Աստղիկ Մարգարյան

Այս նյութը դիտել են - 1694 անգամ