Կպել են Վովայի ընտանիքին. վիճակը լուրջ է
2022-11-10 22:49:00
 

Հայտնի է դարձել, որ Վովայից հետո ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության թիրախում են հայտնվել նախկին ոստիկանապետի դուստրն ու բռնցկամարտիկ փեսան, որը, շնորհիվ սեփական կնոջ պապայի, նախկինների օրոք երկրում դեմք էր դարձել՝ միլիոնների ունեցվածք ու ինչք կուտակելով, իսկ հետո ՀՀԿ-ի վրայից «թռչելով», թե՛ արտերկրում՝ մասնավորապես՝ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում Վովայի փեսան ու դուստրը անհատակ ունեցվածքի տեր են՝ որոնց իրական ծագման մասին, սակայն, նրանք կդժվարանան հստակ տեղեկանք ներկայացնել՝ միանգամայն հասկանալի պատճառներով:
Վովայի դստերը՝ Աննա Գասպարյանին ուղղված ծանուցագրում վերջինիս «ավետել են», որ նրա անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Իսկ ահա փեսային վերաբերող ծանուցագրում նշվել է, որ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ի դեպ՝ Վովայի հալալներին հրավիրել են Դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Փաստորեն, Վովայի վերջն իսկապես եկել է:
Եթե բանը հասել է ընտանիքի անդամներին, ապա նշանակում է, որ բանն իսկապես բուրդ է: Տեսնես Անգելինայի՞ն էլ սև թուղթ կուղարկեն, թե՞ առայժմ կբավարարվեն մերօրյա «Թայսոնի» կեղտոտ սպիտակեղենը փորփրելով:
Ակնհայտ է, որ Վովան չունի այնպիսի մի մոտ հարազատ, որն իր գումարը կամ ունեցվածըք, որքան էլ այն կազմի, արդար աշխատանքով ձեռք բերած լինի, ու այդ առումով Դատախազությունը բռնվելու տեղեր, իհարկե, շատ ունի, ու միակ հարցը թերևս հիմա այն է, թե ի՞նչ է անելու վովան, որ կարողանա պատասխանատվությունից փախչի, մի դեպքում, երբ ոչ ոք նրանից փայ չի ուզում, ոչ ոք չի կաշառվում, ոչ ոք չի վախենում:
Ուտելուց առաջ պետք է մտածեին, մտածեին ու կանգ առնեին, բայց ավա՜ղ…
Այս նյութը դիտել են - 1573 անգամ