Վովայի վերջը...
2022-10-28 12:09:00
Դատախազությունը պահանջել է հօգուտ պետության Վովա Գասպարյանից բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում՝ 1 արտադրական նշանակության անշարժ գույք, բնակելի տուն, հողամաս, 3 տրանսպորտային միջոց, իսկ դրա անհնարինության դեպքում՝ 2 մլրդ 135 մլն դրամ գումար:
 Սրանից բացի ներկայացվել է շուրջ 169 մլն դրամի գումարի չափով բռնագանձման պահանջ, որը կազմում է ապօրինի գույքի օգտագործման ստացումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի հանրագումարը, ինչպես նաև շուրջ 5,234 մլն ռուբլու չափով ավանդի և դրա վրա հաշվարկված տոկոսադրույքի գումարի բռնագանձման պահանջ: Համապատասխան հայցադիմումն ընդունվել է վարույթ, և հիմա նախնական դատական նիստերի փուլն է:
Կարծես «սայլը տեղից շարժվում է», և ցանկություն կա՝ հավատալու, որ հեռու չէ այն օրը, երբ բառիգ Վովան վերջապես կզղջա ապօրինի կուտակած հարստության համար: Այն, որ գործը հասել է դատախազին, արդեն իսկ շատ լավ է, և կարծես թե կան բոլոր նախադրյալները՝ հավատալու, որ Վովան չի պլստալու:
Ճիշտ է՝ միամտություն է կարծելը, թե իր երկարամյա պաշտոնավարման ընթացքում Վովայի կերած-թալանածն ընդամենն այսքանն է՝ մի քանի անշարժ գույք քաղաքում ու մարզերում կամ ինչ-որ հաշիվ՝ բանկում, բայց բացառված չէ, որ սա դեռ սկիզբն է, և առջևում դեռ նոր բացահայտումներ են մեզ սպասվում, որոնք կամբողջցնեն Վովայի կերած-խմածը տասնամյակների ընթացքում:
Թե որքան է իրականում թալանել Գասպարյան Վովան, որքան է ծծել ժողովրդի արյունը, կամ՝ որքան  անմեղ ընտանիքներ է վարկաբեկել իր խորհրդական նարեկ մալյանի միջոցով ՝  իհարկե, խիստ դժվար է կոնկրետ թվերով ներկայացնել, բայց այն, որ գողոնը մի քանի հարյուր միլիոնի կամ գուցե մի քանի միլիարդի է հասնում՝ արտահայտված դոլարով, կասկածից վեր է: Մնում է հասկանալ, թե կերածի մյուս մասի հետ ինչ են անելու, եթե նկատի է առնվում Վովայի՝ սեփական ունեցվածքը խորը փոսում թաղելու վաղեմի սովորությունը,որին նա սրբորեն հետևում է՝ պատախանատվությունից խուսափելու:
Այս նյութը դիտել են - 2352 անգամ