Ապագա կա, ապագա.Տատին 1 ամիս էստեղ ա քնում՝ նստարանի վրա.Anna Gareginyan
2022-10-02 01:13:00
Տիգրան Մեծ 18 հասցեն ա։ Տատին 1 ամիս էստեղ ա քնում՝ նստարանի վրա։ Անունը Շուշանիկ ա, 70+ տարեկան։
Պատմեց, որ Շինարարներ ա ապրել, տնից հանել են միսիոներներն ու տնեցիները ու սենց երկար պատմություն։ Ասում ա Քաղաքապետարանում էլ, Բաղրամյանում էլ, բոլոր տեղերում գիտեն իրա խնդիրը, բայց ասում են մեր իրավասությունների մեջ չի էս հարցի լուծումը։
Ոստիկանություն զանգել եմ, խնդրել տեղավորեն տատիկին, ասել են տեղյակ են, բայց տատիկը չի ուզում իրանց տարածքը սպասարկող բաժին գնա, դիմում գրի, հո չեն պարտադրելու։ Կարծում եմ տատիկն ուղղակի վախենում ա։
Հետը խոսելուց հոգեկան խնդիր չնկատեցի։ Մի խոսքով չգիտեմ ինչ անեմ, բայց էս հարցին լուծում պետք ա տրվի, տատիկը չպիտի էլ դրսում քնի, մանավանդ դիմացը ձմեռ ա։ Լիքը խաչաձև հարցեր տվեցի, Ալցհայմերի հիվանդություն չունի։ Մոտը գումար թողեցի։ Ուտելիք ուներ, մոտակայքի բնակիչները սննդով օգնում են։
Ոնց հասկանում եմ սենց հարցերը սոց ցանցերով են լուծվում, մինչև աղմուկ չբարձրանա։ Դրա համար ընկերներ, ուզում եմ հարցին լուծում տանք բոլորով։

Anna Gareginyan

Այս նյութը դիտել են - 1075 անգամ