Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ` առանց որև է նախապայմանի .Աստղիկ Մարգարյան
2022-09-27 01:41:00
Այսօրվա գրառումս ուղղված է բոլոր մանկավարժներին.
Հարգարժան մանկավարժներ , մենք կազմում ենք մեր հասարակության մտավորականության մի ստվար զագվածը։Եվ մենք այսօր մեծ անելիք ունենք։Մեր հայրենիքն են ծվեն ծվեն անում , խեղում են մեր պատմության թե անցյալն ու ներկան և թե ապագան ,մեր ազգին են տարագիր դարձնում , մեր երիտասարդներին են բնաջնջում ։Եվ մենք լուռ ենք կամ միասնական չենք գործում և մեր պայքարը դժվարանում է։
Իրենց ստախոս ոճին վայել `ինչպե՞ս են խաբկանքի ենթարկում մանկավարժին և դարձնում լիակատար ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆ։
Հորինել են աշխատավարձի բարձրացման իբր հնարավոր տարբերակ `կամավոր ատեստավորմամբ իբր 300000_400000 դրամ կդառնա ուսուցչի աշխատավարձը ,որն այդպես չէ և չի համապատասխանում իրենց իրականացրած գործառույթին ,կամավոր ատեստավորում հաղթահարած ուսուցի աշխատավարձը կավելանա `իր աշխատավարձի 40%_ի չափով ,որից էլ պահումներ կլինեն և կավելանա մոտավոր 25000 դրամով ։
Կամավոր ատեստավորում ասվածը հետապնդում է մի նպատակ `այն է մանկավարժներին հեռացնել դպրոցներից ` թե դա ի՞նչ նպատակ է հետապնդում , փորձեք հասկանալ....
Այն տեստերը որոնք կազմված են կամավոր ատեստավորման համար ,միանգամայն հեռու են հանրակրթության չափորոշչային պահանջներից և դասընթացային բովանդակությունից , ներառված առաջադրանքները `իրենց բովանդակությամբ համապատասխանում են գիտական ինստիտուտների մակարդակին ,որի համար ուսուցչին նախապես հարցաշար չի տրամադրվում նախապատրասվելու համար ,և ուսուցիչը ակամայից անպատրաստ է ներկայանում քննության ։Ուսուցչին տրամադրում են մի համառոտ ուղեցույց ,որտեղ նշված է ,որ քննական հարցերը լինելու են դպրոցական դասընթացից ,ինչը չի համապատասխանում իրենց գործառույթին ։
Ուսուցչի աշխատավարձը իրատեսորեն բարձրացվել է միայն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին `առանց որևէ նախապայմանի ,և վերականգնվել էր Ուսուցիչ կոչման հեղինակությունը, ինչը այժմ գոյություն չունի։
Հարգելի ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵ՛Ր ,եկեք համախմբվենք և թույլ չտանք ,որ ոմն անգրագետ ,ապազգային մասսա չարախնդա մեր վրա ,մեր հայրենիքը մասնատելով ,մեր արժեքային համակարգը ոչնչացնելով ,մանկավարժին մեծապատիվ մուրացկան դարձնելով։
Մենք Անելիք Ունենք ,Հարգելի՛ Մանկավարժներ.
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ `ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ `ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ։
Հարգանքով `Աստղիկ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 55926 անգամ