Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք
2022-09-05 01:29:00
ArmLur.am–ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն: 
Տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ներկայացել են, իրացրել են իրենց այդ իրավունքը, այսինքն ծանոթացել են իրենց վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրության վարույթի նյութերին:
Ներկայումս այդ փուլում է գործընթացը:
Մինչ այդ նրանց գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:
Այս նյութը դիտել են - 794 անգամ