Երևանում ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար գրասենյակ է բացվել. ի նշան նախաձեռնության աջակցության՝ ներկա է եղել նաև ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը
2022-09-03 15:32:00
«Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ-ի կողմից Երևանում բացվել է նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար, հայտնում են Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից:
«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։
Դեսպան Սվենսոնը ներկա էր բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության»,-նշել են դեսպանությունից:
Այս նյութը դիտել են - 873 անգամ