Եթե վաղը պատերազմ է
2022-08-04 17:08:00
Չնայած փորձագետների մեծամասնությունը Արցախում որպես նոր հավանական պատերազմի բռնկման տարեթիվ է նշում 2025-ը, սակայն արդեն իսկ անզեն աչքով տեսանելի է, որ բանը կարող է 2025-ին չհասնել, և պատերազմը կարող է բռնվկվել հենց այս աշնանը՝ հատկապես նկատի ունենալով աշխարհում ստեղծված անկայուն իրավիճակը:
Գլխավոր հարցը, որ ինքներս մեզ պետք է տանք, այն է, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ նոր պատերազմին: Օրինակ՝ Ադրբեջանը պատերազմին հաջորդած երկու տարվա ընթացքում բավական մեծ ջանքեր է գործադրել՝ հարցերը ուժով ու հնարավորինս արագ լուծելու: Արցախի գրավյալ տարածքներում կառուցել է ճանապարհներ, օդանավակայաններ ու ռազմական տարատեսակ ենթակառուցվածքներ՝ միաժամանակ գրավելով կարևորագույն, ստրատեգիական առավելություն տվող բարձունքներ՝ Հայաստանի ու Արցախի մնացյալ հատվածի վրա հնարավորինս արդյունավետ գրոհ կազմակերպելու:
Մինչդեռ Հայաստանն այս ընթացքում պրակտիկորեն ոչինչ չի արել՝ բացի մի բանից՝ խաղաղության անիմաստ քարոզից ու մարդկանց թմբիրի մեջ գցելուց: Նույնիսկ ԳՇ պետ չունեինք բավական տևական ժամանակ, և միայն վերջերս է, որ լուծվեց այդ խնդիրը:
Ընդհանուր առմաբ գլխավոր հարցը մնում է մեկը՝ հայաստանցիները պատրա՞ստ են հարկ եղած դեպքում կրկին սեփական կյանքը դնել հանուն Արցախի մի իշխանության գոյության պարագայում, որի օրոք Հայաստանը կորցրեց Արցախը: Պատրա՞ստ է շարքային զինվորը նախևառաջ վստահել իրեն ուղղված կոչին՝ գնալու ու պաշտպանելու հայրենիքը, հարկ եղած դեպքում և ազատագրելու դրա կորուսյան հատվածը:
Հարցը կարող է թվալ մի տեսակ հռետորական, բայց իրականում այն խիստ պրակտիկ արժեք ներկայացնող հարցադրում է՝ նկատի ունենալով նախևառաջ պատերազի ելքի որոշման հարցում բանակայինների հայրենասիրական ոգու գործոնը: 90-ականներին հայկական կողմը զինված էր շատ համեստ, բայց պատերազմի վերջնադյունքում գրացվեցին, մեղմ ասած, բավական անհամեստ արդյունքներ: Դա տեղի ունեցավ նախևառաջ շնորհիվ հերոս գեներալների ու զինվորների: Հիմա մնացե՞լ են հերոսներ, պատերազմից հետո հերոսական ոգին դեռ կենդանի՞ է:
Սովորական զինվորին կամ քաղաքացուն հերոսության տանող գործոններց մեկն էլ կենդանի հերոսների կյանքի օրինակն է, նաև այն, թե ինչպիսի վերաբերմունքի են նրանք արժանանում իրենց երկրում կենդանության օրոք: Այս առումով, ցավոք, առնվազը վերջին 4 տարվա պատմությունը ոչ մի լավ բան չի խոստանում: Միայն Մանվել Գրիգոյանի հետ տեղի ունեցածն ու դրա ֆոնին ասենք Սասուն Միքայելյանի ու նրա որդու կարիերային աճը փաստում են, որ մերօրյա Հայաստանում խիարը, այնուամենայնիվ, շատ հաճախ նաև թարս է բուսնում:
Ելքը մեկն է՝ համախմբումը, ինքնադատափետումն ու ազգային դոկտրինի մշակումը,որի առանցքը պետք է լինի բանակն ու հայրենասիրական ոգու բարձրացումը: Իսկ թե ինչպես է պետք դա անել, իշխանություններին կարող են հուշել մասնագետներն ու գեներալիտետը՝ բացառելով փոխադարձ անվստահությունն ու կասկածները:
Այս նյութը դիտել են - 937 անգամ