Խաչքարերի փոխարեն դեպի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ. Գուգարաց թեմ
2022-07-13 16:50:00

Գուգարաց թեմը հանդես է եկել հայտարարությամբ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Ինչպես գիտենք, Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռում, ավանդույթի համաձայն, մշտապես կանգնեցվում են խաչքարեր՝ ի նշան ուխտավորների երախտագիտության:
Սրբավայրը և ամբողջ տարածքը շրջափակված են բազմաթիվ խաչքարերով:
Առաջարկում ենք, ի բարօրություն Սուրբ Հովհաննես մատուռի և ուխտավորների, խաչքարերի փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ:
Մինչև տարեվերջ Ձեր սրտաբուխ ներդրումով, որպես երախտագիտություն, խաչքարերի փոխարեն կարող ենք կառուցել աստիճաններ՝ բարեկարգելով դեպի մատուռ տանող ճանապարհը:
Այդ կերպ և՛ կապահովվի ուխտավորների անվտանգ տեղաշարժը դեպի Սուրբ Հովհաննես մատուռ, և՛ կբարեկարգվի մեր ժողովրդի կողմից անչափ սիրված սրբատեղի տանող ճանապարհը:
Այս նյութը դիտել են - 1791 անգամ