Հուլիսի 12֊ին կայացավ Արցախի "Արդարություն" կուսակցության քաղաքական խորհրդի նիստը
2022-07-12 12:26:00
Սույն թվականի հուլիսի 12֊ին կայացավ Արցախի "Արդարություն" կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։
Քննարկվել է Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները։
Մասնակիցները քննարկման ընթացքում մտահոգություններ են հայտնել ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքների վերաբերյալ։
Փաստվեց, որ ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար։
Ընդգծվեց, որ վերոնշված հարցը և մարտահրավերները վերաբերվում են ոչ միայն Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին, այլև՝ լրջագույն սպառնալիքներ են պարունակում Արցախի Հանրապետության գոյության և Արցախի ժողովրդի անվտանգության համար։
Քննարկված հարցերի շուրջ քաղաքական խորհուրդը ընդունեց որոշում։

Արցախի Արդարություն Կուսակցություն

Այս նյութը դիտել են - 1420 անգամ