Պայքարը, հավատացնում եմ, նոր է սկսվում
2022-06-14 15:04:00
Ինչքա՜ ն ծանր են տանում մարդիկ, որ վաղը Ֆրանսիական հրապարակի վրանները պիտի հավաքվեն։ 
Ընդամենը մեկ ամիս են ապրել այդ վրաններում, բայց այն տան նման հարազատ է դարձել։ Հիմա պատկերացնու՞մ եք, թե 50 և ավելի տարի իրենց տանն ապրող մարդիկ ի՜ նչ սրտով են իրենց տները հանձնել թշնամուն։ Իրենց տները, ունեցվածքը, գյուղերը, քաղաքները, եկեղեցիները, դպրոցները, գերեզմանները••• 
Ու եթե թվում է, թե տասնյակ հազարավոր մարդիկ կմոռանան իրենց կորցրած տունը, որդուն, գերեզմանը, եկեղեցին, հողը ու էլ չեն պայքարի, սխալվում եք։ Պայքարը, հավատացնում եմ, նոր է սկսվում։
Հասմիկ Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 1380 անգամ