Ձերբակալված Գարիկ Գալեյանին քննիչի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան
2022-05-18 03:33:00
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Այս մասին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
« Նա երկու շաբաթ առաջ տարել էր սրտի վիրահատություն, հինգ ստենդ է տեղադրված եղել, և հիմա տեղափոխում են ԲԿ»։
Ինչ վերաբերում է նարն առաջադրված մեղադրանքին, փաստաբանն ասաց, որ այն աղերս չունի իրավաբանության հետ․«Մեղադրանք է առաջադրվել նրան՝ անձի համազգեստը քաշքաշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կամ համազգեստից քաշքաշելով անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ։ Քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց»։
Փաստաբանն ասաց, որ ընթացակարգով կալանքի միջնորդություն են ներկայացնելու, և դիմեց Դատախազությանը․«Դիմում եմ Դատախազությանը, քանի որ իրենք ունեն շանս ցույց տալու իրենց վճռականությունը և հետ վերցնեն կալանավորման միջնորդությունը, որը ներկայացվել է, կամ ներկայացվելու է»։
Այս նյութը դիտել են - 3317 անգամ