Ծեծվող քաղաքացին հանցագործ չի, կարգազանց չի, էդ քաղաքացին՝ ձեր, բոլորիս հայրենիքը վաճառողի դեմն առնելու համար է դուրս եկել փողոց
2022-05-16 02:35:00
Ես միշտ էն մտքին եմ եղել, որ ոստիկանություը մեր պետության կենսագործունեության կարևորագույն օղակներից մեկն է, ու հեռու եմ եղել էն մտքից, որ բոլոր ոստիկանները մուսռ են:
Արժանապատի՜վ ոստիկաններ, թույլ մի տվեք, որ ձեր շարքերում ծվարած՝ մի քանի՝ կյանքում չինքնահաստատված, չկայացած աբիժնիկ, մուսռ՝ իրանց կես բջիջանոց ուղեղից արտազատած թարախն ու մաղձը ուղղորդելով բռունցքներ՝ ձեր պատվի հետ խաղան: Դուք բոլորդ նույն համազգեստ եք կրում, մեր երկրի խորհրդանիշներով, մեր հայրենիքի զինանշանով, ու էն բերման ենթարկվող քաղաքացու աչքին՝ որի գլխին բռունցքով հարվածում էր էն կարմիր բերետավոր կենդանին, բոլորդ նույնն եք դառնում: 
Թույլ մի տվեք, դա Ձեզ պատիվ չի բերում: Վաղվա օրը գալու է, դուք էլի քաղաքացու աչքերի մեջ նայելու եք, աշխատելու եք քաղքացու հետ, էդ տականքների ձեռքը բռնեք, որ վաղը քաղաքացու աչքերին նայելիս՝ էդ հայացքի մեջ հարգանք տեսնեք, ոչ թե արհամարհանք ու ատելություն:
Հանրահավաքում՝«ոստիկանը նիկոլ չի» հնչող կոչը հավատացնում եմ Ձեզ՝ ոստիկանների նկատմամբ վախից չի, այլ հավատով ու վստահությամբ, մի թույլ տվեք մի քանի աբիժնիկ մուսռի խլել էդ հավատը ժողովրդից: Էդ ծեծվող ժողովրդի ու ձեր երեխաները դպրոցներում, համալսարաններում իրար կողք են նստում իրար հետ սովորում, մի թույլ տվեք թունավորեն ձեր երեխաների մանկությունն ու երիտասարդությունը:
Դուք լավ գիտեք, դուք շատ լավ գիտեք, որ էդ ծեծվող քաղաքացին հանցագործ չի, կարգազանց չի, օրինախախտ չի, էդ քաղաքացին տրանսպորտի գնի թանկացման համար չի դուրս եկել փողոց, էդ քաղաքացին՝ ձեր, բոլորիս հայրենիքը վաճառողի դեմն առնելու համար է դուրս եկել փողոց, ու դուք դա լավ գիտեք, դուք դա հստակ գիտեք, դուք հստակ գիտեք, որ փողոց է դուրս եկել ձեր տունը պաշտպանելիս զոհված զինվորի մայրը, որի վրա ալենի մերը պատուհանից թքում է: Վերջ տվեք էս ամենին, թոթափեք Ձեզ էդ խարանից՝ նաև ձեր երեխաների վաղվա օրվա համար:
Այս նյութը դիտել են - 1558 անգամ