Պարոն Ծառուկյան, մեռած մարդու համար են արձան դնում, իսկ դուք դրանով թաղում եք Հիսուսին
2022-05-12 16:55:00
Խոսքս ուղղում եմ Գագիկ Ծառուկյանին
Հարգելի պարոն Ծառուկյան, հարգանքներս Ձեզ, բայց Ձեր կողմից կառուցվող Հիսուսի արձանը չարիք է բերելու թե երկրին, թե երկրի ժողովրդին՝ Աստծո՛ ժողովրդին, առաջին քրիստոնյա ժողովրդին, ում Տերն ասում է՝ «քեզ համար կուռքեր և չաստվածներ չ՛շինես, այլապես անիծված կլինես»։ 
Դուք նպաստում եք, որ ժողովուրդը հավատա, որ մեկ Ճշմարիտ Աստված բավական չէ,
Դուք չեք կարող Հիսուսի հաշվին տուրիզմ զարգացնել,
Դուք նպաստելու եք կռապաշտության զարգացմանը,
Դուք անընդմեջ ասում եք, որ բոլորը ուզում են կառուցվի,
իսկ այդ բոլորն ովքե՞ր են, Ձեզ հավատացողնե՞րը, իսկ նրանք ինչքանո՞վ են Աստծու հետ մոտ ու սրտաբաց, ինչքանո՞վ են Աստծուն հավատում, ախր Ձեր հավատքը պիտի մի բան սովորեցնի Ձեզ հավատացողներին, ոչ թե մոլորեցնի, ուստի խնդրում եմ լինել Աստծո խոսքի մեջ ու չքանդակել Նրան ինչ որ քարերից ու բետոնից, որովհետև դրանց մեջ շունչ չկա ու չի կարող որևէ արձան նման լինել Հիսուսին (մեռած մարդու համար են արձան դնում, իսկ դուք դրանով թաղում եք Հիսուսին), Հիսուսը չի՛ մեռել, այլ կենդանի է հավիտյանս հավիտենից Ամէն։
Ամենայն հարգանքներով ու միշտ Անկեղծորեն՝ Հայկ Զոհրաբյան
Այս նյութը դիտել են - 1227 անգամ