Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում...
2022-03-03 10:31:00
Ամեն գրողի ԳՐՈՂ չեն կոչում, ամեն դասավանդող դեռ ՈՒՍՈԻՑԻՉ չէ, և ոչ էլ ԼՐԱԳՐՈՂ է դառնում ամեն մի իրականություն արձանագրող։
Հինգ գիրք եմ հրատարակել, վեցերորդն ավարտել եմ մինչ պատերազմը, յոթերորդն ավարտին եմ հասցնում, բայց ես ԳՐՈՂ չեմ, նաև ԼՐԱԳՐՈՂ չեմ, երբ տարիներ շարունակ եղել եմ տարբեր հրապարակումների հեղինակ։ Սիրում եմ այս երեքի համակցումը, բայց մնում եմ իմ մասնագիտությանը հավատարիմ` որպես ՈՒՍՈՒՑԻՉ։
Ուսուցչությանս հանդեպ ունեցած սիրո բարձունքից շնորհավորում եմ ԳՐՈՂՆԵՐԻ օրը։ Ստեղծագործական բեղուն աշխատանք եմ ցանկանում նրանց, որ իրենց հավաքական կերպարով դառնան ժամանակի շունչը...Թող յուրաքանչյուրի խոհ պատգամ դառնա, կոչ, օրհնանք, ընդհանրական զգացում...ԳՐՈՂԻ բարձրարվեստ դիմանկարով <<ժամանակի հայելին>> դառնան ասելիքի խորությամբ, թարմ խոսքով` շարժման մեջ դնելով իրենց ներգործուն ու ազդեցիկ խոսքը, որ օդի նման անհրաժեշտություն է դարձել մեր օրերում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 73466 անգամ