Կրեմլի պատի տակ մնացած նախագահը
2022-01-23 19:53:00
Հայ ժողովրդի պատմության մեջ Հայաստանի միակ նախագահ, որն այդպես էլ մնաց Կրեմլի պատերի տակ ու ներս չմտավ, դա Արմեն Սարգսյանն էր։ 
Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Նախագահի կողմից պաշտոնեական ընդունելության երբևէ չի արժանացել։ Անգամ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, 2021 թվականի մայիսի 9-ին, Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահը չի հրավիրվել Կարմիր հրապարակում կազմակերպված զորահանդեսին և պաշտոնական միջոցառումներին` բավարարվելով Կրեմլի պատի տակ և Մոսկվայի գերեզմանատներում հայազգի գեներալների գերեզմաններին ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրելով։

Էդգար Ղազարյան

 
Այս նյութը դիտել են - 1177 անգամ