Ընդդիմադիր Արթուր Վանեցյանը Ալեն Սիմոնյանին ուղեկցելու է ԱՄՆ
2022-01-13 16:11:00
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հունվարի 15-ին գործուղման կմեկնի ԱՄՆ: 
Պատգամավորներն ԱՄՆ-ում կլինեն մինչև հունվարի 20-ը:
Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Մարիա Կարապետյանը:
ԱՄՆ կմեկնի նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Այս նյութը դիտել են - 1558 անգամ