Ժողովրդի «ընտրյալին» հսկում են ոստիկանները.«Հրապարակ»
2021-11-25 16:35:00
«Հրապարակ».«Ազատագրական շարժումը» շարունակում է քայլերթը մայրաքաղաքի փողոցներում։ Այժմ շարժումը հասել է կառավարական առանձնատների դիմաց , որտեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։Անհայրենիք, անհայրենիք, անհայրենիք»,- վանկարկում են շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները։
Հիշեցնենք՝ շարժման երեք հիմնական պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։
Այս նյութը դիտել են - 3008 անգամ