Մի հավատացեք հրաժարականներին, դրանք տակտիկական նոր, ավելի ահավոր դիրքավորումներ են, որպեսզի էս երկրից էլ բան չթողնեն
2021-11-15 22:35:00
Եթե ամեն տարածք, դիրք հանձնելուց հետո պաշտպանության նախարար կամ որևէ պատասխանատու, կարևոր չի ինչ բնագավառում, պաշտոնյա է փոխվում, դա խոսում է մի բանի մասին։ Նման պաշտոնյաները նշանակվում են երկրի համար կործանարար մի քայլ կատարելու։ Քայլը կատարելուց հետո, երբ աղմուկ է բարձրանում, վարչապետի պաշտոնում նստածը նրան ,, իբր թե ազատում է պաշտոնից,, , որովհետև ,, արդեն շատ մրոտ է,, ու նշանակում է ում պատահի։ Հեքիաթի նման՝ ում պատահում, ,, մորթում, սևացնում է,,։ Այդպես նա կարողանում է պահել աթոռը։ Բոլորը մեղավոր են, բացի իրենից։ 
Բայց Հայաստանում արդեն մի մատ երեխան գիտի, որ ինքը բոլոր նախարարությունների նախարարն է և հրաման միայն ինքն է տալիս։ Դա ինքն էլ է խոստովանել՝ հրաման տալ զորքը հետ քաշել․․․ 
Պաշտոնյաներին որպես զրահ է օգտագործում՝ սեփական աթոռը պահելու համար, զազրելի է։ Առավել ևս , երբ հետո նրանց օգտագործում է այլ ոլորտներ ,, կործանելու համար,,։ Ուշադրություն դարձրեք, թե նրա հրաժարական տված պաշտոնյաները ,, պետական ինչ կարևոր գործառույթներ են իրականացնում,, հիմա։ Այնպես որ պաշտպանության այս նախարարի փոփոխությունը մի բան է վկայում՝ նա արդեն իր գործը արել է։ Հանրություն ջան, հաջորդով զբաղվեք, քննարկեք։ Հանկարծ դիրքի, տարածքի, զինվորի, հայ ազգի նվաստացման մասին չխոսեք, թե չէ կարող եք հասնել վարչապետի աթոռին նստածին։
Դիրքեր են հանձնվում, թուրքի մաքսակետեր դրվում՝ պաշտոնյաների տեղ։ Փոխանակում։ Կարևորը որ նիկոլ փաշինյանը մնա աթոռին։ Ի վերջո ընդունեք, նիկոլի հրամանով հրաժարական տվածները, ովքեր այսօր մի այլ ոլորտ են ավերում, ,, բոլորը նրա սմերծելնիկներն են,, , նրա կադրային մահապարտները։ Մի հավատացեք հրաժարականներին, դրանք տակտիկական նոր, ավելի ահավոր դիրքավորումներ են, որպեսզի էս երկրից էլ բան չթողնեն։
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 1133 անգամ