Հակառակորդը կրակոցներ է արձակել Խաչիկ գյուղում հողային աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ. Shamshyan
2021-11-09 10:10:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 13։30-ից մինչև 13։55-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել Խաչիկ գյուղի հողատարածքներում աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են տրակտորի ապակիները։
SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալ միջադեպի մասին, իսկ գյուղ այցելած Վայոց Ձորի մարզպետարանի և տեղում ծառայություն կատարող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողները գյուղացիներին ասել են, թե տեղի ունեցած միջադեպի մասին պետք չէ աղմուկ բարձրացնել։
Այս նյութը դիտել են - 1224 անգամ