ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ-ն ազատվում է անցանկալիներից. կառույցը լուծարվում է.Armlur
2021-10-18 10:41:00

ՀՔԾ պաշտոնյաները հայտնվել են փակուղու առաջ: Բանն այն է, որ ՀՔԾ ղեկավարներին ասում են ծառայությունը լուծարվել է եւ պետք է դիմում գրեք ազատվեք: Սակայն նկատենք, որ մի մասին ազատում են ասելով, թե կառույցը լուծարվել է, մյուս կողմից մի քանի օր առաջ Մուշեղ Բաբայանին նշանակեցին ՀՔԾ պետի տեղակալ: Ասել է, թե ՀՔԾ-ում ազատվում են իրենց ոչ ցանկալի կադրերից:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Վլադիմիր Հովհաննիսյանին Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝
1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:


Այս նյութը դիտել են - 3365 անգամ