Ուշագրավ միջադեպ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հոր ընկերությունում. ղեկավարը ծեծել է հաճախորդին.armlur
2021-10-14 06:45:00
Ուշագրավ միջադեպ է կատարվել ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագը» ընկերությունում: 
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Զիգզագ» ՍՊԸ պատկանող Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 24 հասցեում գործող «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութ-սրահի ղեկավար, Հրաչյա Հովհաննիսյանը 2021թ. հուլիսի 26-ին աշխատանքն իրականացնելիս, սխալ օդակլանիչ առաքելու հարցի շուրջ լեզվակռիվ է ունեցել վաճառասրահի հաճախորդ Էլլա Հովհաննիսյանի հետ:
Արդյունքում վեճը այն աստիճան է թեժացել, որ հաճախորդն ընկերության ղեկավարի վարքը ընդգծելու համար պայուսակից հանել է բջջային հեռախոսը և տեսանկարահանել է միջադեպը: Հրաչյա Հովհաննիսյանը, տեսնելով, որ իրեն նկարում են, կնոջից վերցրել է բջջային հեռախոսը և ձայնագրությունը ջնջելու նպատակով, ձեռքերով հարվածներ է հասցրել Էլլա Հովհաննիսյանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այս արարքի համար պատգամավորի հոր ընկերության ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրիքի 118-րդ հոդվածի հատկանիշներով ծեծ եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորարությամբ երկրից չհեռանալու մասին:

Այս նյութը դիտել են - 1724 անգամ