Արծվիկ Մինասյանի և Աննա Մկրտչյանի նկատմամբ ՊՊԾ ծառայողների գործողություններում հանցագործության հատկանիշներ կան
2021-08-24 20:20:00
Ազգային ժողովի պատգամավորներ Artsvik Minasyan-ի և Anna Mkrtchyan-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական ուղղորդմամբ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով Ազգային ժողովի դահլիճում Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կատարած գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ավելին, տեղի ունեցածը ոչ միայն հանցագործություն էր, այլեւ պառլամենտարիզմի բացահայտ ոտնահարում և հայ հասարակության մեջ ընդունված բարոյականության կանոնների առերևույթ խախտում։
Երեք ամսից ավելի թշնամու կողմից օկուպացված պետությունում զինվորական համազգեստ կրող ուժային կառույցի աշխատակիցները Հայաստանի սուվերեն տարածքից թշնամուն դուրս շպրտելու փոխարեն Ազգային ժողովից ուժի կիրառմամբ հեռացնում են կին պատգամավորի՝ զուգահեռաբար ուժ գործադրելով ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։
Առավել զարհուրելի էր, որ նշված հանցագործության և պառլամենտարիզմի խարխլման հերթական դեպքից հետո Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ուղղակի քաջալերեց Պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործած հանրորեն վտանգավոր արարքները։
Այսքանից հետո Հայաստանի Հանրապետությունում խոսք չի կարող գնալ իրավունքի գերակայության, ժողովրդավարության և պառլամենտարիզմի կայացման մասին։
Նյութի աղբյուր՝ www.facebook.com
 
Այս նյութը դիտել են - 3096 անգամ