Այսօր, ի՜նչ ողբերգության ենք հասել, պատերազմում զոհվածի մայրն ասաց՝ երանի՜ իմ տղու մարմինն էլ բերեին ու իմանայի, որ իրենն է․․․
2021-08-21 17:25:00
Սյունիքում երեք զոհ ունեցանք։ Գիտե՞ք ինչու չեք աղմկում, ինչու՞ լուռ ու համակերպված եք ընդունում, որովհետև հազարավոր զոհերի կոմայից դեռ դուրս չեք եկել, որովհետև հինգ հազարից հետո երեքը ծովի կաթիլ է թվում։ 
Այսօր, ի՜նչ ողբերգության ենք հասել, պատերազմում զոհվածի մայրն ասաց՝ երանի՜ իմ տղու մարմինն էլ բերեին ու իմանայի, որ իրենն է...
Նայում էի, մոր պղտոր, անլույս աչքերին և հասկանում, որ պատմական դնթ է սպասվում հանգածների մեծ մասին։ Նրանք չեն հավատում ոսկրակույտին ու սպասում են իրենց որդուն։ Մարդիկ խորը, լեթարգիական քնի մեջ են։ Նրանք դեռ «չեն արթնացել»։ 
...Իսկ Պն- ն վարկածներ է հայտնում է, որ զոհերն են իրար վրա կրակել, այնպե՜ս է համոզում, ասես դա իրեն ազատում է պատասխանատվությունից, բարդակ վիճակից։ Ասես դա իր համար մի մեծ պլյուս է։
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 2032 անգամ