Խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը
2021-07-22 11:38:00

«Հայաստան» դաշինքը  հուլիսի 21-ին անցկացրել է խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։

Այս նյութը դիտել են - 5249 անգամ