ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
2021-07-05 09:43:00
ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի Ղազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է հրամանագրում:
Այս նյութը դիտել են - 12534 անգամ