«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամը դառնալու համար բառացիորեն հերթեր են գոյացել
2021-06-07 23:20:00

«Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամը դառնալու կամ նրանց քարոզարշավին աջակցելու համար բառացիորեն հերթեր են գոյացել, պետական գերատեսչությունների տարբեր կալիբրի չինովնիկներ, մեր տեղեկություններով, թաքուն կամ բացահայտ այցելում են քոչարյանականներին և իրենց աջակցությունն ու ծառայություններն են առաջարկում՝ ֆինանսական տեսքով, ընտրություններին գաղտնի աշխատելու, ձայներ բերելու և այլ միջոցներով։

Ըստ ամենայնի, պետական պաշտոնյաներն էլ են տեսնում, որ համակարգը քանդվում է, և օր առաջ փորձում են նժարի ծանր կողմում հայտնվել»,-գրում է «Հրապարակ» թերթը։

Այս նյութը դիտել են - 5483 անգամ