ԱՀԱԶԱՆԳ։ 9_րդ օրն է`առանց ջուր ենք Մարտակերտում
2021-06-07 10:24:00
ԱՀԱԶԱՆԳ։ Ու՞մ ուղղեմ խոսքս, չգիտեմ, ո՞վ պիտի հոգա մեր մասին, երբ 9_րդ օրն է`առանց ջուր ենք Մարտակերտում։ Գոնե թաղամասերին համաչափ պետք է ջուր հասցնել ջրատար մեքենաներով, այլապես ստիպված եմ ամեն օր ահազանգել, որ վերջ տրվի այս տարերայնությանն ու անտարբերությանը։
Այսօր դասարան մտնելիս դեմառդեմ հանդիպեցի մի քանի վեցերորդցիների, ծանր հևոցով հասկացրին, որ ծարավ են...
Մնացի շվարած, երբ ինքս էլ նույն վիճակում էի...Նրանք խնդրեցին, որ թույլ տամ գնան մոտակա խանութը` ջուր գնելու...Դասը վարում էի, բայց ուշքումիտքս նրանք էին...
Ուշ եկան, մինչ կհարցնեի ուշանալու պատճառը` մեկը մյուսից առաջ ընկնելով` բացատրում էին, որ խանութում ջուր չկար, ստիպված վազելով գնացել են դպրոցից ոչ շատ հեռու մեկ ուրիշ խանութ... Բարեբախտաբար, այնտեղ ջուր կար, խմեցին, իսկ մյուսնե՞րը, բայց հետո՞...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4621 անգամ