Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թավիշը փոխարինում է երկաթով. գիտե՞ք ինչի...Alexandr S. Kochubaev
2021-05-31 23:33:00
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թավիշը փոխարինում է երկաթով։ Գիտե՞ք ինչի է ուզում փոխարինել՝ որ էտ երկաթն էլ վաճառի ու փողերը լափի։
Երևի հիշում եք դեռևս 2019 թվականին մետաղի ջարդոնի հետ կապված շոուն։ Էտ մետաղի ջարդոնի անվան տակ 3 տարվա մեջ երկրից դուրս է հանվել 50,000 տոննա երկաթ։ Համեմատության համար նշեմ, որ թավշյա հեղաշրջմանը նախորդող 3 տարիների ընթացքում երկրից դուրս է բերվել 2000 տոննա երկաթ։ Երկաթի արտահանումը այն առանցքային պատճառներից մեկն է ինչի համար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կալանավորել Վահագն Վերմիշյանին։ Վ․ Վերմիշյանը միակ պաշտոնյան է եղել, ով դեմ է եղել մետաղի ջարդոնի արտահանմանը, սակայն, քանի որ Փաշինյանը իր շրջապատով մետաղի արտահանման գծով լափել են 8,000,000 ԱՄՆ դոլար Վ․ Վերմիշյանի դեմ արտահայտվելը չէր կարող չունենալ հետևանքներ։ Վահգան Վերմիշյանը կալանքի տակ է, քանի որ խանգարում էր ասֆալտի գծով փողերը լափել / Սուրեն Պապիկյան-ին հարցրեք կասի, ինքնա համակարգել ասֆալտի բլոկը/, երկաթի գծով լափելուն է խոչընդոտել /համակարգող Alen Simonyan/ պետական նշանակության շենքերի կառուցման, վերանորոգման գծով դուրս գրված փողերը լափելուն է խոչընդոտել / կոնտակտային անձ Arsen Torosyan/ և այլն։
Վահագն Վերմիշյանը քաղբանտարկյալ է։ Ցավոք, երեկ ևս պետպատվերի շրջանակում մեր ներկայացրած գրավի միջնորդությունը Mnatsakan Martirosyan-ը մերժեց։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, վստահ եղի՛ր արդարադատություն լինելու է լափածդ՝ քո լեզվով ասած, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես, իսկ Վահագն Վերմիշյանի արդեն 483 օր ապօրինի կալանքը չի մնալու առանց հետևանքների, Մնացական Մարտիրոսյանը քեզ մի անգամ էլ է դատելու՝ չկասկածես հանկարծ։
Վ․ Վերմիշյանի դեմ արտահայտվելու տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=zp3M7o_olo4
Այս նյութը դիտել են - 1262 անգամ