Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը
2021-05-26 23:23:00

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ տարածքում առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու ադրբեջանցինի զինծառայողների կողմից գերեվարված պայմանագրային զինծառայողների անունները։

Ա. Ն. Աբգարյանը

Ի. Ա. Սարգսյանը

Վ. Վ. Սարգսյանը

 Բ. Ս. Օհանյանը

Ա. Գ. Բուդոյանը

Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝  ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները  գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը:

Այս նյութը դիտել են - 3609 անգամ