Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ են պտտվում. քաղաքացիների անհանգաստությունն ու Պն-ի լռությունը.Armlur
2021-05-21 02:04:00
Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երևանում անդադար ռազմական ինքնաթիռներ են պտտվում: ArmLur.am-ը ահազանգեր է ստանում նաև քաղաքացիներից, ովքեր նույնպես անհանգստացած են ու փորձում են պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նման հաճախականությամբ ռազմական ինքնաթիռները պտտվում մայրաքաղաքի երկնքում:
Արդեն մի քանի օր է մենք փորձում ենք այս տեղեկությունը ճշտել ՀՀ Պաշտպանության նախարարությունից: ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Գեւորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, նախարարության լրատվական բաժնում նույնպես լուռ են: Ի դեպ, մենք փորձում ենք նաև այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն վերջինս եւս անհետացել է՝ զանգերին չի արձագանքում:
Նշենք, որ մայիսի 12-ից լարված իրավիճակ է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմաններում ու նշված գերատեսչությունը կարծես, թե «փակել» է նախարարության դռներն ու անհետացել, ոչ ոք չկա, ոչ մեկ ոչ մի բան չի խոսում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հ.Գ. Քիչ առաջ մեզ հետ կապ հաստատեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից ու հայտնեցին, որ իրականացվում են պլանային թռիչքներ, անհանգստանալու կարիք չկա:

Այս նյութը դիտել են - 1407 անգամ